Հաստատվեցին բարեգործական ծրագրեր
09.08.2018

·    

 

 

 

 

ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2018 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է հետևյալ որոշումները

 

·         2018 թվականի մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ տարբեր տեսակի շինանյութեր և այլ ապրանքներ (որոշում N 94-Ա առ 4 հուլիսի 2018թ.).

2018 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության Պրոտվինո քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ բլոկ-կոնտեյներ (որոշում N 95-Ա առ 4 հուլիսի 2018թ.).2018 թվականի հունիսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից <> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ ICBUS 3000 մակնիշի դպրոցական ավտոբուս (որոշում N 96-Ա  առ 4 հուլիսի 2018թ.).

·        Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 97-Ա առ 4 հուլիսի 2018թ.).

·      <<Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմ>> կրոնական կազմակերպության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնում>> ծրագրի մասին (որոշում  N 98-Ա առ 4 հուլիսի 2018թ.):